Միջազգային

Ճապոնացի գիտնականները ստեղծել են նոր հականեխիչ միջոց, որը կես տարի շարունակ ոչնչացնում Է միկրոբները

2 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիրոսիմա քաղաքից ճապոնացի մի խումբ գիտնականներ ստեղծել են եզակի քիմիական նյութ, որը կահույքի կամ հանգուստի վրա քսելիս ոչնչացնում Է դրանց վրա ընկնող բոլոր միկրոբներն ու վիրուսները: Ինչպես հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, այս հականեխիչ միջոցի հետ մեծ հույսեր են կապվում մի շարք հիվանդությունների, ներառյալ նոր գրիպի տարածման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու հարցում: Վարակազերծող նյութի բաղադրության մեջ մտնում են ամոնիումի աղեր, որոնք լուծում են ջրով կամ Էթանոլով, այսինքն՝ սովորական սպիրտով: Փորձերը ցույց են տվել, որ հականեխիչ միջոցի մասնիկները ամուր հաստատվում են մակերեւույթին եւ շարունակում գործել կես տարվա ընթացքում: Ներկայում աշխարհում գործածվող համանման բոլոր միջոցները չորանալուց հետո կորցնում են իրենց մանրԷասպան հատկությունը: Քիմիական նյութի ստեղծողը՝ Հիրոկի Նիկավան, Էն Էյչ Քեյ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ վարակազերծման համար նախատեսված նոր միջոցը վաճառքի կհանվի արդեն մինչեւ տարեվերջ: «Դպրոցներում ծավալուն սանիտարական մշակումներ են անցկացվում, բայց դա չի խանգարում նոր գրիպի տարածմանը: կարծում եմ, որ այժմ մենք կկարողանանք լուծել այդ խնդիրըե,-ասել Է ճապոնացի պրոýեսորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում