Սեխը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք նվազեցնում են սթրեսը
1 րոպեի ընթերցում
ԼՈՆԴՈՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպացի գիտնականները հայտնաբերել են սեխի զարմանալի հատկություններ. դրա օգտագործումը մարդկանց մոտ նվազեցնում է սթրեսը: Այդ մասին հաղորդել է լոնդոնյան «Դեյլի էքսպրեսե թերթը` վկայակոչելով Մարի Անն Միլեզիի գլխավորությամբ ýրանսիացի մի խումբ դեղագործների կատարած նորագույն հետազոտությունները: Ավանդաբար Ասիայում սեխը ավելի բարձր է գնահատվել մյուս պտուղներից եւ համարվել «դրախտային պտուղե: Այժմ գիտնականները պարզել են, որ սեխն օժտված Է նյարդային համակարգը հանգստացնելու եւ մարդուն խաղաղեցնելու եւ նույնիսկ կյանքից բավարարվածության զգացում առաջացնելու ընդունակությամբ: Դրա պատճառը սեխի մեջ հակաօքսիդանտների բարձր պարունակությունն է, որոնք նպաստում են բորբոքային պրոցեսների նվազեցմանը: Ավելին, գիտական կոլեկտիվը պարզել է, որ սեխի գործածումը կարող է մարդու մոտ թուլացնել ýիզիկական ցավի զգացողությունը: