Միջազգային

Վենեսուելայի նախագահը հայտարարել Է երկրի կառավարության վերակազմման մասին

1 րոպեի ընթերցում

ԿԱՐԱԿԱՍ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հինգշաբթի հայտարարել Է երկրի կառավարության վերակազմման մասին՝ նպատակ ունենալով բարձրացնել գործադիր իշխանության մարմինների աշխատանքի արդյունավետությունը: Նա հայտնել Է պետության ղեկավարի նախագահությամբ նախարարների Պրեզիդենտական խորհուրդ ստեղծելու մասին: Դրա կազմում կընդգրկվեն նախագահի վեց տեղակալները եւ խորհրդի մշտական քարտուղարը՝ մայրաքաղաքի նախկին քաղաքագլուխ üրեդի Բեռնարը: Վերակազմումն անցկացվում Է «քննադատական վերլուծության շրջանակներում, որն արվել Է հենց կառավարության կողմիցե, նշել Է Չավեսը: Այդ կապակցությամբ Նախարարների խորհուրդը, «որը վերածվում Էր բացառապես վարչական գործիքի, այժմ կդառնա քաղաքական մարմինե, հայտնել Է նախագահը պետական հեռուստատեսությամբ: Պետության ղեկավարը նաեւ ասել Է, որ «առաջիկա օրերին կհրապարակի միջոցառումների փաթեթ, որոնք միտված են երկրի Էկոնոմիկայի աշխուժացմանըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում