Ամերիկացիները պաշտպանում են Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ Օբամայի նոր ծրագիրը
1 րոպեի ընթերցում
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարքային ամերիկացիները պաշտպանում են Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալման ծրագիրը հետաձգելու եւ վերանայելու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ հինգշաբթի հրապարակված ծրագիրը: Սի Էն Էն հեռուստաընկերության կայքում ինտերակտիվ քվեարկության մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 73 տոկոսը, աջակցություն Է հայտնել Օբամայի հայտարարությանը: Դրան իր բացասական վերաբերմունքն Է հայտնել օնլայն- քվեարկության ավելի քան 9,8 հազար մասնակիցների 27 տոկոսը: Բոլորովին այլ Է Լեհաստանից եւ Չեխիայից քվեարկության մասնակիցների տրամադրությունը: Այսպես, լեհերը վրդովված են, որ հակահրթիռային համակարգի վերանայման մասին հայտարարվել Է սեպտեմբերի 17-ին, այն օրը, երբ 70 տարի առաջ Կարմիր բանակը գրավեց Արեւմտյան Ուկրաինան եւ Արեւմտյան Բելառուսը, որոնք այն ժամանակ պատկանում Էին Լեհաստանին: «Մենք Լեհաստանում գտնում ենք, որ դրանով իսկ ԱՄՆ-ը ցանկանում Է դավաճանել մեզ, ինչպես որ մեզ դավաճանեցին 1939 թվականին: ԱՄՆ-ին չի կարելի հավատալե,- ասել Է Սի Էն Էն-ի համաժողովի մասնակիցներից մեկը: