Միջազգային

Ճապոնիայի նոր վարչապետը պաշտոնյաներին արգելում Է ազատորեն շփվել մամուլի հետ

1 րոպեի ընթերցում

ՏՈԿԻՈ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Յուկիո Հատոյաման մտադիր չԷ պաշտոնյաներին թույլ տալ ազատորեն շփվել մամուլի հետ: «Ես դեմ չեմ, եթե հարկ եղած ժամանակ նրանք մամուլի ասուլիս անցկացնեն ժողովրդի հետ իրենց հատուկ գիտելիքները կիսելու համարե,-լրագրողներին ասել Է կառավարության ղեկավարը Տոկիոյի իր նստավայրում: Սակայն նա հասկանալ Է տվել, որ վճռականորեն դադարեցնում Է նախկին պրակտիկան, երբ կառավարության ու նրա ստորաբաժանումների վերաբերյալ տեղեկությունները ԶԼՄ-ներն ստանում Էին բացառապես չինովնիկներից: «Եթե մասնավոր ընկերությունում անընդմեջ մամուլի ասուլիսներ Է անցկացնում թիվ 2 մարդը, ապա վաղ թե ուշ նա այնտեղ կուլ կտա թիվ 1-ինե,-այդ կապակցությամբ հայտարարել Է վարչապետը՝ հավաստելով իր այն գործելակերպը, ըստ որի՝ զանգվածային լրատվամիջոցների հետ իշխանությունների անունից պետք Է շփվեն հիմնականում պրոýեսիոնալ քաղաքական գործիչները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում