Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի ընդլայնված նիստումվարչապետ Տ. Սարգսյանը ներկայացրել է տնտեսության ներկա վիճակն ու զարգացմանհեռանկարները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի 12-րդ` ընդլայնված նիստը, որը նախագահել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգում ընգրված են եղել Հայաստանի եւ համաշխարհային տնտեսության զարգացման միտումների քննարկումը, համահայկական ցանցի ստեղծման եւ զարգացման նախագծերի ներկայացումը, ինչպես նաեւ մրցունակության հիմնադրամի ծրագրային հաշվետվության, կանոնադրության եւ գործառնական ընթացակարգերի հաստատումը: Նիստին մասնակցել են Հայաստանի մասնավոր ոլորտի եւ դոնոր համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, խոսել է Հայաստանի մրցունակության բարձրացման հնարավորությունների եւ այդ ոլորտում կառավարության անելիքների մասին: Նիստին մասնակցել է նաեւ Սինգապուրի Հանրապետության ավագ նախարար Լի Կվան Յուն` Սինգապուրի նախկին վարչապետն ու այդ երկրի տնտեսական հրաշքի հեղինակը: Նա ներկայացրել է Սինգապուրի ազգային մրցունակությանն ուղղված քայլերից քաղված դասերը: Կարեւորելով նիստը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս նիստի առանձնահատկությունն այն է, որ ՀՀ նախագահի հրավերով Հայաստանում է գտնվում Սինգապուրի նախկին վարչապետ, ավագ նախարար Լի Կուան Յունը, եւ բացառիկ հնարավորություն է հիմնադրամի համար անցկացնել քննարկումներ այն հարցերի վերաբերյալ, որոնք խորհրդի ուշադրության կենտրոնում են: Սա նաեւ հնարավորություն է մեզ համար ներկայացնելու հիմնադրամի առաքելությունը։ Հիմնադրամի խորհուրդն իր աշխատանքն սկսեց նրանից, որ փորձ կատարվեց հստակեցնել նոր հայեցակարգը. հիմնական գաղափարախոությունը հիմնված է մասնավոր-պետություն համագործակցության սկզբունքի վրա, եւ ազգային մրցունակության հիմնադրամը նոր գործիք է, որը հնարավորություն է տալիս պետությանը մասնավոր հատվածի հետ իրականացնել լուրջ ծրագրեր` աշխահին ցույց տալու հայության եւ Հայաստանի դերն այսօր եւ ապագայում: Դա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ զարգացումներ են սպասվում, ինչպիսին են ժամանակակից աշխարհի մարտահրավերները, եւ պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ ինչպես կարող ենք ավելացնել ազգի մրցունակությունըե: Սինգապուրի ավագ նախարարի խոսքով Հայաստանը պետք է կարողանա «ցատկ կատարելե տարածաշրջանի երկրների վրայով ու անցնել զարգացման որակապես նոր աստիճանի, եւ օգտագործել հայկական սփյուռքի ներուժը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Սինգապուրի ավագ նախարար Լի Կվան Յուն պատասխանել են նաեւ լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին:

Հայերեն

«Հայաստան» դաշինքը բարձր է գնահատում ընտրողների ակտիվությունը

Ժամը 17.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 57 ահազանգ է ստացել․ ձերբակալվել է 14 անձ

Արուսյակ Ջուլհակյանը հետընտրական լուրջ զարգացումներ չի կանխատեսում

Այս պահի դրությամբ ՀՀ առաջին ատյանի դատարան է մուտքագրվել ընտրացուցակում ընդգրկելու պահանջի մասին 51 դատական գործ

Քվեարկել եմ հանուն խաղաղ, զարգացող, ամրուր ու կայուն ապագա ունեցող Հայաստանի Հանրապետության․ նախագահ

Համատիրության նախագահն ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին. խախտվել է գաղտնիությունը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղաքացիներին կոչ է անում առաջիկա ժամերին առավել ակտիվ մասնակցել ընտրություններին

Արայիկ Հարությունյանը հերքում է պնդումները, թե ընտրակաշառքների գործով ձերբակալությունները սկսվել են վերջին պահին

2026 թվականի ապրիլից մինչև հունիսի 7-ը ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրեական վարույթ