3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17- ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18- րդ տարեդարձի կապակցությամբ, օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սիսակ Ժորժիկի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհըրդական Լեւոն Խաչատուրի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, իրավակարգի ամրապնդման եւ հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով ՀՀ ոստիկանության մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են ՀՀ մեդալներով. Արիության մեդալով` Կարո Աշոտի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ վարչության 4-րդ բաժնի կրտսեր օպերլիազոր, ոստիկանության ենթասպա Մարտական ծառայության մեդալով` Աշոտ Լյուդվիգի ՂԱՐԻԲՅԱՆԸ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Ռուբեն Նիկոլայի ՋԱՎԱԴՅԱՆԸ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի 2-րդ գումարտակի վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ «Հասարակական կարգի գերազանց պահպանման համարե մեդալով` Վանիկ Երջանիկի ԹԱՆԳԱՄՅԱՆԸ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Զվարթնոցե օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Մաքսիմի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վալերի Ռազմիկի ՕՍԻՊՅԱՆԸ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ: