Տնտեսություն

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է «Հազարամյակի մարտահրավերե կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է «Հազարամյակի մարտահրավերե կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն դեսպան Ջոն Դանիլովիչին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, հանրապետության նախագահը կարեւորել է ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերե կորպորացիայի եւ կառավարության համագործակցությունն ու օժանդակության այն ծրագրերը, որոնք ուղղված են բարեփոխումների խորացմանը, երկրի համար կարեւորագույն մի շարք խնդիրների լուծմանը: Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով մայրաքաղաքի եւ մարզերի զարգացման միջեւ անհամաչափության հաղթահարումը` երկրի ղեկավարն ասել է, որ այդ առումով ակնկալիքները ծրագրից բավականին մեծ են: Ջոն Դանիլովիչը եւս գոհունակություն է հայտնել երկկողմ համագործակցության մակարդակից: Նա համառոտակի ներկայացրել է ՀՄԿ առաջիկա ծրագրերը եւ ԱՄՆ Կոնգրեսում մեծամասնություն կազմող դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ իր քննարկումներն ու ակնկալիքները՝ կորպորացիայի ծրագրերի հետագա շարունակման առումով: «Հայաստանում բարեփոխումներն իրականացվում են համոզմունքով, եւ մենք երկրի զարգացման հեռանկարը տեսնում ենք արդյունավետ բարեփոխումների մեջե,- շեշտել է Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացրել, որ տարիներ շարունակ իշխանություններն աշխատել են հասարակության մեջ արմատավորել այն գիտակցությունը, որ երկրի զարգացման միակ ճանապարհը համակողմանի եւ արդյունավետ բարեփոխումներն են: Ըստ նախագահի` խորհրդարանական ընտրությունների արդյունքները հնարավորություն են տալիս շարունակել որդեգրած այդ կուրսը: Խոսելով ընտրությունների մասին` դեսպան Ջ.Դանիլովիչն ասել է, որ դրանց արդյունքները չափազանց կարեւոր են կորպորացիայի համար: Ռոբերտ Քոչարյանն իր հերթին նշել է, որ տեղ գտած թերություններն ու ընտրախախտումները մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել են, եւ որոշ ընտրատեղամասային հանձնաժողովների անդամներ ենթարկվել են պատասխանատվության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում