ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել բանկերիղեկավարների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի բանկային համակարգի զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ երկու տասնյակ բանկերի ղեկավարների այսօր կայացած տարեկան հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ նախորդ հանդիպմանը բարձրացված խնդիրների մի մասը լուծում է ստացել, որոշների լուծումներն էլ գտնվում են ընթացքի մեջ: Նախագահը նշել է, որ թեեւ բանկային համակարգն արագ տեմպով զարգանում է, սակայն դեռեւս բավականին անելիքներ կան տնտեսության ýինանսական հատվածի ընդլայնման եւ լայնածավալ ýինանսական ծառայությունների մատուցման գործում: Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է այս գործընթացում նոր մոտեցումներ եւ տեխնոլոգիաներ կիրառելու անհրաժեշտությունը: Խոսվել է հիպոթեքային վարկավորմանը, ապահովագրական համակարգի ներդրմանը, կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող հարցերի մասին: Բանկիրները նշել են, որ տնտեսության բանկայնացման աստիճանը մեծացնելու գործում առաջնահերթ խնդիր է հանրապետության ýինանսական ներքին ռեսուրսները բանկային համակարգ բերելը, ինչի համար պետք է հասնել բանկերի հանդեպ վստահության առավել բարձրացման: Բանկիրներն առաջադրել են նաեւ գրավադրմանը, ýինանսական գործառնությունների հարկմանն առնչվող օրենսդրության որոշ անկատարության հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Բանկերի միության գործունեությանը: Միության նախագահ Ստեփան Գիշյանը տեղեկացրել է, որ կառույցին այսօր անդամակցում է 19 բանկ, եւ այն վերջերս դարձել է բանկերի եվրոպական միության ասոցացված անդամ, ինչը նպաստում է եվրոպական բանկային համակարգի հետ համագործակցության ընդլայնմանը եւ մեր համակարգում նոր մեթոդների ներդրմանը: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ բանկերից ակնկալում է համակարգի զարգացման տեմպերի պահպանում եւ նոր տեխնոլոգիաների ներդրում: Նախագահն ասել է, որ բանկիրների բարձրացրած հարցերը կքննարկվեն նաեւ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ եւ կտրվեն լուծումներ:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա