1 րոպեի ընթերցում
ՄԱԿ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն հայտարարել Է, որ իր երկիրը 2007 թվականին 700 միլիոն դոլար կհատկացնի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին: Իսպանիայի կառավարության եւ ՄԱԿ-ի միջեւ համաձայնագիրը երկուշաբթի օրն ստորագրվել Է ՄԱԿ-ի կենտրոնակայանում: «Իսպանիայի ավանդը կծառայի աղքատության եւ չքավորության վերացման գործին՝ հօգուտ առողջության եւ կրթության: Քանի որ համաշխարհային Էկոնոմիկան կայուն աճ Է ցուցաբերում, կառավարությունները պետք Է իրագործեն հազարամյակի նպատակներըե,- ասել Է Իսպանիայի վարչապետը: Վերջին երկուսուկես տարում Իսպանիան գրեթե կրկնապատկել Է այն ծրագրերի ýինանսական օժանդակումը, որոնք նպատակամղված են զարգացող երկրներում սովի դեմ պայքարին: