Նիդեռլանդների զարգացման ýինանսական ընկերությունը Վրաստանում բացել Է առաջին վարկային գիծը

2 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների զարգացման ýինանսական ընկերությունը (FMO) Վրաստանում բացել Է առաջին վարկային գիծը: Այն կմասնակցի «Սաքարթվելոս Բանկիե (Վրաստանի բանկի) համար գործող վարկային գծին: Ինչպես «Նովոստիե գործակալությանը հաղորդել են Վրաստանի բանկում, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ FMO-ի միջեւ ընթացիկ տարվա օգոստոսին ստորագրված պայմանագրի համաձայն, «Սաքարթվելոս Բանկիե առեւտրի աջակցման ծրագրի լրիվ լիմիտը հասել Է 15,5 միլիոն եվրոյի, որը խոշորագույն վերջնաչափն Է Վրաստանի բանկային համակարգում, որ EBRD-ն հատկացրել Է մեկ բանկի առեւտրի աջակցման ծրագրի շրջանակներում: Սույն ծրագրի վերջնաչափն աճել Է այն բանից հետո, երբ FMO-ն ցանկություն Է հայտնել մասնակցելու այս ծրագրին: Վրաստանում վարկային գիծ բացելու՝ FMO-ի որոշմանը նպաստել Է այն հանգամանքը, որ Լոնդոնում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի 2003 թվականի արդյունքներին նվիրված տարեկան հանդիպման ժամանակ Վրաստանի բանկը ճանաչվել Է լավագույնն առեւտի ýինանսավորման տեսակետից: 2003 թվականին «Վրաստանի բանկնե իրականացրել Է 22 միլիոն 561,5 հազար դոլար գումարի գործառնություններ, որոնց Էական մասը բաժին Է ընկել առեւտրի աջակցման ծրագրին (TFP): 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ տեղական շուկայում «Վրաստանի բանկիե բաժինը վավերագրական գործառնությունների իրականացման բնագավառում կազմել Է 34,82 տոկոս:

Հայերեն

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում