Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը լավատեսորեն Է նայում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանըե
1 րոպեի ընթերցում
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հինգշաբթի ելույթ ունենալով Համընդհանուր խաղաղությանն աջակցության Քարնեգիի հիմնադրամում, հայտարարել Է, որ Ռուսաստանը լավատեսորեն Է նայում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրոպան «ներդաշնակ են աշխատումե իրադրության կարգավորման համար: Լավրովը նշել Է, որ հիմնախնդրի լուծման գլխավոր սկզբունքները Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ամրագրվել Էին արդեն 2007 թվականի աշնանը կայացած Մադրիդի հանդիպմանը: Նա ընդգծել Է, որ դրանք ուժի մեջ են մնում, եւ «ներկա փուլում բանակցությունների նպատակը այդ պայմանավորվածություններն ավարտին հասցնելն Էե: Լավրովն ասել Է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպելու եւս մեկ հնարավորություն կունենան մոտ ժամանակներս, քանի որ նրանք ընդունել են Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովին մասնակցելու հրավերը: