Հասարակական

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը ճգնաժամի շրջանում կշարունակի օգնություն ցույց տալ ԱՊՀ-ի երկրներին

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել Է, որ Ռուսաստանը կշարունակի օգնություն ցույց տալ ԱՊՀ-ի երկրներին, որոնք ճգնաժամի ժամանակաշրջանում հայտնվել են ծանր վիճակում: «Մենք մտադիր ենք շարունակել օգնությունը կարիքավոր պետություններին, որոնք ճգնաժամի շրջանում առանձնապես ծանր վիճակում են հայտնվել: Ընդ որում՝ հիմնական ուշադրությունը դարձվելու Է մեր մերձավոր հարեւաններին՝ ԱՊՀ-ի երկրներինե,-ընդգծել Է Լավրովը «Իտոգիե ամսագրին տված հարցազրույցում: «Մենք արդեն զգալի միջոցներ ենք հատկացրել Բելառուսին, Ղրղզստանին եւ Հայաստանին: Ծրագրում ենք այդ նպատակով գործի դնել նաեւ Եվրասիական տնտեսական հանրակցության հատուկ ստեղծված հակաճգնաժամային հիմնադրամը, որի ընդհանուր ծավալը սահմանված Է 10 մլրդ դոլարե,-նշել Է Ռուսաստանի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում