Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ գործակցել ԱՊՀ-ի տարածքումե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է ԱՄՆ-ի հետ գործակցել ԱՊՀ-ի տարածքում: «Այդ ոլորտում մենք արդեն համագործակցության փորձ ունենք,-հիշեցրել Է նախարարը «Միրե միջպետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:- Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը գործակցում Էին նախկին ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած հիմնախնդիրների լուծման գործում, որոնք կապված Էին, օրինակ, միջուկային անվտանգության, միջուկային նյութերը պահելու եւ օգտահանելու, զինաթափմանը վերաբերող մի քանի համաձայնությունների շուրջ առկա պարտավորությունների նոր պայմաններին հարմարվելու հարցերի հետե: «Եթե խոսելու լինենք այսօրվա մասին, ապա ԱՊՀ-ի մի ամբողջ շարք երկրներում տնտեսական նախագծեր են իրացվում եւ ռուսաստանյան, եւ ամերիկյան կապիտալի, ինչպես նաեւ ընդունող երկրների կապիտալի մասնակցությամբ: Մենք պատրաստ ենք նման գործակցության: Հասկանում ենք Միացյալ Նահանգների շահերն այս տարածքում, այն երկրների հետ համագործակցություն զարգացնելու շահերը, որոնք պատրաստ են դրանե,-նշել Է Լավրովը: