Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը կհակազդի ԱՊՀ-ն պառակտելու փորձերինե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր ռուսաստանցի եւ արտասահմանյան լրագրողների համար կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ Ռուսաստանը կհակազդի ԱՊՀ-ն պառակտելու եւ Համագործակցության երկրների միջեւ ռազմաքաղաքական դիմակայության գծեր անցկացնելու փորձերին: «Ինչն Է դժվարացնում համագործակցության զարգացումն այդ տարածքում. դրանք պահպանվող հակամարտություններն են, մենք պետք Է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի դրանք կարգավորենք խաղաղարար եւ բանակցային մեխանիզմներին համապատասխան, ինչպես նաեւ ԱՊՀ-ի տարածքը պառակտելու եւ այստեղ ռազմաքաղաքական դիմակայության գծեր անցկացնելու փորձերըե,-ասել Է նախարարը: Նա հավելել Է, որ չի կարելի ԱՊՀ-ի երկրներին այլ պետությունների աշխարհաքաղաքական նախագծերի պատանդները դարձնել: Ըստ Լավրովի՝ «անթույլատրելի Է նրանց արհեստական ընտրության առջեւ դնելը՝ կամ դուք մեզ հետ եք կամ մեր դեմե: «Ռուսաստանը հակազդելու Է այդօրինակ միտումներին, պնդելու Է, որ բոլորը հարգեն Համագործակցության գծով մեր գործընկերների օրինական շահերը եւ որ նրանց վերաբերվեն որպես միջազգային հանրակցության իրավահավասար անդամներիե,-ընդգծել Է Սերգեյ Լավրովը:

Հայերեն

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները

Կինոարտադրող լինելուս միակ պատճառն այն է, որ հայ եմ. Սև Օհանյան