Հասարակական

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված որեւԷ քայլ չի ձեռնարկումե

2 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը պաշտոնական այցով գտնվում Է Բաքվում, հայտարարել Է, որ Ռուսաստանը տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված որեւԷ քայլ չի ձեռնարկում: «Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցություն Է իրականացնում շատ երկրների հետ՝ ընդսմին չխախտելով միջազգային որեւԷ պարտավորություն, չխախտելով իր օրենսդրությունը եւ ապակայունացնող մատակարարումներ թույլ չտալով որեւիցե տարածաշրջանե,-ասել Է նա այսօր Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ, որը նվիրված Էր ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ կայացած հանդիպման արդյունքներին: «Հենց այդ սկզբունքներով ենք մենք ռազմատեխնիկական բնագավառում համագործակցում թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ, եւ այստեղ ոչ մի գաղտնիք չկաե,-հավելել Է Լավրովը: «Ինչ վերաբերում Է ինչ-որ փաստաթղթի շուրջ ծագած իրարանցմանը, որը հայտնվել Է ադրբեջանական եւ ռուսաստանյան ԶԼՄ-ներում, ապա, ինչպես արդեն քանիցս հայտարարվել Է, այն կեղծիք Էե,-ընդգծել Է Ռուսաստանի արտգործնախարարը: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը, ըստ Էության, ոչ մի չափանիշի չի համապատասխանում, պարունակում Է այնպիսի տեղեկատվություն, «որը բնավ ոչ մի հիմք չունի եւ, ինչը պակաս կարեւոր չԷ, այնպիսի ուղղագրական սխալներով Է, որոնք կասկածներ են առաջացնում այն բանի շուրջ, թե որտեղ Է այդ փաստաթուղթը գրվելե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում