Հասարակական

Սերգեյ Լավրով. «Մոսկվան պատրաստ Է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փոխզիջումային համաձայնությունըե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքու այցի նախաշեմին Ադրբեջանի լրատվական գործակալություններին հայտարարել Է, որ Մոսկվան պատրաստ Է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի շուրջ Բաքվի եւ Երեւանի միջեւ փոխզիջումային համաձայնությունը եւ հանդես գալ որպես դրա երաշխավոր: «Ռուսաստանը դեմ Է հակամարտության կողմերին դրսից որեԷ դեղատոմս պարտադրելուն: Այդ հիմնախնդրի կարգավորման գլխավոր պատասխանատուները ադրբեջանցիներն են ու հայերըե,- ընդգծել Է նախարարը: Լավրովը հավաստիացրել Է, որ Մոսկվան «պատրաստ Է պաշտպանել այն փոխզիջումային համաձայնությունը, որը կբավարարի հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին, իսկ դրան հասնելու դեպքում հանդես կգա որպես կարգավորման երաշխավորե: ՌԴ-ի արտգործնախարարը կենսունակ Է համարում հիմնախնդրի այն լուծումը, «որը թույլ կտա վերադարձնել Անդրկովկասի կայունությունն ու խաղաղությունը, իսկ հետհակամարտային շրջանում կօգնի պահպանել տարածաշրջանում ուժերի պատմականորեն հաստատված աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, եւ որը տարածաշրջանը չի վերածի միջազգային քաղաքական ու ռազմական մրցակցության ասպարեզիե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում