2009 թվականից սկսվում է ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական եւ կադաստրային քարտեզների տեղափոխումը WGS-84 համաշխարհային կոորդինատային համակարգ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Լուսինե Մխիթարյան): 2009 թվականից սկսվում է ՀՀ պետական մասշտաբային շարքի տեղագրական եւ կադաստրային քարտեզների տեղափոխումը WGS-84 համաշխարհային կոորդինատային համակարգ: Ինչպես «Արմենպրեսե- ի հետ զրույցում նշեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոնե ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Հովսեփ Պետրոսյանը, ՀՀ ազգային գեոդեզիական ցանցը որոշվել է ներդնել WGS-84 համաշխարհային կոորդինատային համակարգ 2002 թվականին՝ ՀՀ կառավարության որոշմամբ: Հ. Պետրոսյանի տեղեկացմամբ, անցած տարի Երեւանում կազմակերպության տանիքին տեղադրվել եւ փորձարկվել է Երկրի հեռահար զոնդավորման տեղեկատվության արբանյակային ընդունիչ կայան, որի բուն գործունեությունը սկսվելու է այս տարվանից: Ներկայումս գործող նորմատիվ փաստաթղթերով նախատեսված է պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզի թարմացումը կատարել յուրաքանչյուր տարի հանրապետության տարածքի 10 տոկոսի չափով: Դա նշանակում է, որ հանրապետության ամբողջ տարածքի քարտեզները կթարմացվեն 10 տարում, որը սակայն չի բավարարում կադաստրի, հողաշինության, քաղաքաշինության, բնապահպանության եւ այլ ոլորտների ներկայիս շուկայական հարաբերությունների զարգացման պահանջները: Այդ խնդիրը, ըստ նրա, կարելի է լուծել կայանի օգնությամբ հանրապետության ամբողջ տարածքի պետական մասշտաբային շարքի քարտեզները բարձր գծային թույլատրելիությամբ նկարահանված նյութերի միջոցով յուրաքանչյուր տարի թարմացնելու ճանապարհով: Մարտին ընդունիչ կայանի աշխատանքները կազմակերպելու համար Գեոդեզիայի եւ քարտեզագրության կենտրոնի չորս մասնագետներ մեկամսյա վերապատրաստման համար կուղարկվեն «Ռոսկոսմոսե: Հ. Պետրոսյանի խոսքով` շարունակական աշխատանքներ են կատարվում ազգային գեոդեզիական ցանցի վերականգնման ուղղությամբ. յուրաքանչյուր տարի մեկ մարզի սահմաններում վերականգնվում են ազգային եւ պետական գեոդեզիական ցանցերը. անցած տարի այն իրականացվել է Արագածոտնում, իսկ այս տարի նախատեսված է Արարատում: Ներկայումս կենտրոնի կողմից կատարվում են նաեւ մերձերեւանյան գեոդինամիկական պոլիգոնի գեոդեզիական աշխատանքերը, այսինքն` երկրաբանական խզվածքների վրա ամրացվում են կետեր` իրականացնելով չափագրական աշխատանքեր բարձր ճշտությամբ` բարձունքային մասով 1 կմ-ի վրա 0.4 մմ, պլանային մասով` 4 մմ ճշտությամբ: Ստացված տվյալների հիման վրա էլ որոշվում է, թե խզվածքներում ինչպիսի դեýորմացիա կա: «Այս աշխատանքների կիրառական նշանակությունն այն է, որ չափագրված տվյալների արժեքները հիմք են հանդիսանում երկրաբանների, երկրաýիզիկների եւ սեսմոլոգների համար կանխագուշակելու երկրաշարժերի տեղը, ուժգնությունը եւ ժամանակըե,- ասաց Հ. Պետրոսյանը:

Հայերեն

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի

ՀՀ ՇՄ նախարարը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կազմակերպության գրասենյակ հիմնելու հնարավորությունը

Կատարի ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/10/26

Ասիական ինդեքսներ - 26/10/26

ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին

Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը 21 մլն դոլար կհատկացնի 9 նոր ծրագրի համար

Բուլղարիայի նորարարության նախարարն ընդգծել է, որ պետությունը պետք է հասնի տեխնոլոգիական առաջընթացի. BTA

COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

ՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում մասնակցել է Թմրամիջոցների դեմ պայքարի եվրոպական կոալիցիայի գագաթնաժողովին