Սերգեյ Լավրով. «Պաշտոնական Անկարան եւ Մոսկվան քննարկում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցըե
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Բաքվում հայտարարել Է, որ Անկարայի եւ Մոսկվայի միջեւ բանակցություններ են ընթանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: «Ղարաբաղյան հիմնախնդրի արագ կարգավորումը հետաքրքրում Է աշխարհի շատ երկրների, այդ թվում եւ այն երկրներին, որոնք գտնվում են այս տարածաշրջանում: Մենք թուրք գործընկերների հետ քննարկում ենք այդ թեմանե,-ասել Է Լավրովը Ադրբեջանի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ այսօր կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ: Լավրովի խոսքով՝ այդ հարցը քննարկվում Է բացառապես այն ջանքերի շրջանակում, որոնք գործադրվում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահների միջնորդությամբ, եւ որեւիցե «այլ զուգահեռ, այդ ձեւաչափին հակասող բանակցություններ ոչ ոք ոչ մեկի հետ չի անցկացնումե: