Սերգեյ Մովսիսյանը՝ Տալի բլից-հուշամրցաշարի 16-րդ տեղում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 01 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ( թղթ.Զավեն Վարդանյան): Սլովակիայի հայազգի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը վաստակեց 12,5 միավոր եւ զբաղեցրեց 16- րդ տեղը Մոսկվայում ավարտված աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի բլից- հուշամրցաշարում: 23,5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը: