2 րոպեի ընթերցում
եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ «ոչ մի ընդհանուր բան չկաե ՄՈՍԿՎԱ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունների միջեւ «ոչ մի ընդհանուր բան չկաե: «Մի կողմից՝ Աբխազիայի, Հարավային Օսիայի, մյուս կողմից՝ ղարաբաղյան իրադրության միջեւ ոչ մի զուգահեռ չկաե,-ասել Է Լավրովը ՀԱՊԿ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Նա նշել Է, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի դեպքում «Սահակաշվիլիի ռեժիմը վերջին տարիներին հետեւողականորեն բանը տանում Էր բոլոր բանակցային ձեւաչափերի, կարգավորման բոլոր մեխանիզմների վերացման, որոնք ավելի վաղ համաձայնեցրել Էին բոլոր կողմերըե: Լավրովը նշել Է, որ վրացական կողմը մշտապես սադրանքներ Էր ձեռնարկում խաղաղ բնակիչների, խաղաղապահների դեմ: «Ոչ մի նման բան տեղի չի ունենում ղարաբաղյան կարգավորման շուրջե,-հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարը: Նա պարզաբանել Է, որ այս հակամարտության կողմերից ոչ մեկը խույս չի տալիս դրա կարգավորման աշխատանքից: «Այդ գործընթացը շարունակվում Էե,-ընդգծել Է նախարարը: Ըստ նրա՝ ներկայում այդ հակամարտության կարգավորման բողադրիչների «լուրջ բաժինե Է մշակված: «Մնացած մի քանի հիմնախնդիրների շուրջ աշխատանքը շարունակվում Էե,- ասել Է նա: Լավրովը հիշեցրել Է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները կանոնավոր երկխոսություն են պահպանում այդ թեմայի շուրջ: «Պայմանավորվածություն կա աշխատանքները շարունակել բոլոր մակարդակներով: Ռուսաստանն ակտիվորեն կօժանդակի կարգավորմանն այն սկզբունքներին համապատասխան, որոնք հավանության են արժանացել, այդ թվում եւ ԵԱՀԿ-ի եւ ՀԱՊԿ-ի շրջանակներումե,-հայտարարել Է Սերգեյ Լավրովը: