Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը ԱՊՀ-ի երկրների հետ հարաբերություններում մենաշնորհ դիրքի չի հավակնումե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանն ԱՊՀ-ի երկրների հետ հարաբերություններում մենաշնորհ դիրքի չի հավակնում: Այսօր Մոսկվայում ելույթ ունենալով օտարերկրյա գործարարների առջեւ՝ նա ասել Է. «Մենք հասկանում ենք, որ ուրիշ երկրներ եւս, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ունեն իրենց շահերը, որոնք կապված են այդ երկրներում առկա ածխաջրածինների պաշարների, ինչպես նաեւ ահաբեկչական սպառնալիքների եւ թմրաթրաýիկի հիմնախնդիրների հետ: ԱՄՆ-ի եւ Եվրոպայի այդ շահերը բացարձակապես օրինական են, օբյեկտիվ ու հասկանալի, բայց դրանք չպետք Է վնասեն Ռուսաստանի օրինական շահերինե: «Անցած տարին դյուրին չԷր,-նշել Է նախարարը:-Բայց մենք ընդհանուր առմամբ գոհ ենք դրա արդյունքներիցե: Միաժամանակ Լավրովն ընդգծել Է, որ Կովկասի օգոստոսյան ճգնաժամը եւ համաշխարհային ýինանսական ճգնաժամը վեր հանեցին բազմաթիվ հիմնախնդիրներ: Արդեն չի ստացվում գործերն այնպես վարել, ասես աշխարհում ոչինչ տեղի չի ունեցել: Շատ բան Է փոխվել, եւ դա պետք Է համարժեք արտացոլում գտնի բոլոր պետությունների քաղաքականության մեջե,-ասել Է Լավրովը: «Միաբեւեռ աշխարհն անցյալում Է, եւ այն վերածնելու փորձերը անհեռանկարային ենե,-հավելել Է ՌԴ-ի արտգործնախարարը: