ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հոկտեմբերի 2-3-ը Հայաստան կայցելի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ացի շրջանակներում կկայանա երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի ավարտից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Բանակցությունների ընթացքում ծրագրվում է քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող դաշնակցային փոխհարաբերությունների եւ ռազմավարական գործակցության, այդ թվում արտաքին քաղաքականության համակարգմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Բարձր մակարդակի երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում` Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հատուկ կանդրադառնան այս տարվա սեպտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Սոչիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Երեւանում հանդիպումների ժամանակ առանձնակի ուշադրություն կդարձվի արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանում վերջին իրադարձություններին եւ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին:

Հայերեն

Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը

Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Նեթանյահուին ընտրություններից առաջ

Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի երրորդ տուրը

Փաշինյանն անդրադարձել է ՏԻՄ ընտրությունների կոնտեքստում ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների մասին խոսակցություններին

Իսրայել չհայտարարված այցի ժամանակ Հեգսեթը հանդիպել է Նեթանյահուի հետ. Axios

Քաղաքային կենսաբազմազանության գոտի՝ Երևանի սրտում

Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

ԻՀՊԿ-ն սպառնացել է թիրախավորել Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխները

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի

Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին