Հասարակական

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորաստեղծ նախարարությունը կղեկավարի Արմեն Գրիգորյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունում ստեղծվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նոր նախարարություն, որը ղեկավարելու է Արմեն Գրիգորյանը: Մինչ այդ, սպորտի հետ կապված խնդիրները կարգավորում էր ՀՀ կառավարությանն առընթեր Սպորտկոմիտեն: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր նորանշանակ նախարարին ներկայացնելիս շնորհակալություն հայտնեց Սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին եւ նրան հաջողություն ցանկացավ քաղաքական բնագավառում: Նրա կարծիքով, կուտակված ներուժի շնորհիվ նորանշանակ ԱԺ-ը զերծ կմնա այն բոլոր որակումներից, որոնք տարիներ շարունակ արդարացի կամ անարդարացի տրվում էին: «ԱԺ-ի նախագահը եւ տեղակալները, հանձնաժողովների նախագահները փորձված գործիչներ են, տիրապետում են ոլորտին: Նրանց ակտիվ աշխատանքի շնորհիվ մենք նոր հաջողություններ ենք ակնկալումե,-ասաց վարչապետը: Ըստ վարչապետի՝ նորանշանակ նախարարը երկար տարիներ աշխատելով այս համակարգում՝ տեղյակ է խնդիրներից, բայց կարեւոր է նաեւ նոր հայացքով, նոր տեսանկյուններից նայել ձեռքբերումներին ու խնդիրներին: «Մեր որոշ փոփոխությունների նպատակը հենց դա է, որ նոր շնչով ղեկավարվի ոլորտըե,-նշեց վարչապետը: Սպորտի բնագավառի խնդիրները շատ են, բայց նաեւ ակնկալիքներն են շատ: «Սպորտում հաջողության կարեւոր պայմանը ոգեւորությունն է: Մենք մեր հնարավորություններից մի բան էլ ավելին պետք է կարողանանք անելե,-ասաց վարչապետը: Ս. Սարգսյանը նշեց, որ չպետք է մոռանալ նաեւ նախարարության պատասխանտվության մյուս՝ երիտասարդության հարցերի ոլորտը, որը թեեւ շաղկապված է սպորտի հետ, բայց առանձին խնդիրներ ունի: «Միգուցե այստեղ անելիքներն ավելի շատ են, քան սպորտի բնագավառումե,-շեշտեց վարչապետը: Ա. Գրիգորյանը վստահեցրեց, որ նախարարությունում աշխատող կոլեկտիվն առողջ եւ կայուն է, ինչի շնորհիվ հնարավոր կլինի լուծել բոլոր խնդիրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում