Հասարակական

Ըստ Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային միջնորդները կկարողանան կողմերի համար ընդունելի լուծում գտնել

1 րոպեի ընթերցում

ԲԵՌԼԻՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային միջնորդները կարող են Հայաստանին եւ Ադրբեջանին օգնել գտնելու այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար: «Կողմերի հետ մշտապես աշխատող երեք միջնորդների դերն այստեղ այն է, որ Բաքվին եւ Երեւանին օգնեն հասնելու այնպիսի համաձայնության, որը աջակցություն կվայելի թե Հայաստանում, թե Ադրբեջանումե,-ասել է ՌԴ-ի արտգործնախարարը Գերմանիայի իր պաշտոնակից üրանկ Վալտեր Շտայնմայերի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում: Ըստ Լավրովի՝ «նման համաձայնության հասնելու հնարավորություններ կանե: «Մենք ակնկալում ենք, որ, պահպանելով այդ աշխատանքի նուրբ բնույթը, խնամքով վերաբերվելով բոլոր ասպեկտներին, իսկ դրանք դյուրին չեն, մենք կկարողանանք կողմերին հասցնել նրանցից յուրաքանչյուրի համար հարմար լուծմանե,-ասել է Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում