Հասարակական

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը մտադիր չէ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը որպես նախադեպ օգտագործել հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների նկատմամբ իր գործողություններ

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ «Ռուսաստանը մտադիր չէ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը որպես նախադեպ օգտագործել հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների նկատմամբ իր գործողությունների համարե: «Մենք, ձեռքներս շփելով, չենք սպասում, որ ահա Կոսովոն կզատեն Սերբիայից, եւ մենք կսկսենք գործել չճանաչված հանրապետությունների նկատմամբե,-ասել է նախարարը՝ այսօր ելույթ ունենալով Պետդումայում: Նա այդպես է պատասխանել պատգամավորներից մեկի այն հարցին, թե Կոսովոյի վերաբերյալ որոշումը կարող է արդյոք անդրադառնալ չճանաչված հանրապետությունների, օրինակ, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման վրա, որոնք կցանկանային մտնել ՌԴ-ի կազմի մեջ: Միեւնույն ժամանակ Լավրովն ընդունել է, որ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած որոշում նախադեպ է ստեղծում: «Կոսովյան կարգավորման հարցի ցանկացած զարգացում նախադեպ կստեղծի, քանի որ առաջին անգամ խոսքը կվերաբերի այն բանին, որ անկախություն կստանա ոչ թե նախկին միութենական պետության բաղկացուցիչ մասը, այլ միութենական հանրապետության ներքին տարածաշրջանըե,-ասել է նախարարը: «Չնայած Արեւմուտքում բոլոր կողմերի այն պնդումներին, թե Կոսովոն եզակի դեպք է, բոլորն էլ հասկանում են, որ դա նախադեպ կլինի, որովհետեւ Կոսովոն անկախություն կստանա ոչ թե ինքնորոշման սկզբունքի, այլ միակողմանի հիման վրաե,- նշել է ՌԴ-ի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում