Սերգեյ Լավրով. «Մոսկվայի եւ Երեւանի ջանքերը նպատակամղված են Անդրկովկասի իրադրության կայունացման հասնելունե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր պաշտոնակից Վարդան Օսկանյանի հետ այսօր կայացած հանդիպմանը հայտարարել է, որ «Մոսկվայի եւ Երեւանի ջանքերը նպատակամղված են Անդրկովկասի իրադրության կայունացման հասնելունե: «Հարաբերությունները զարգանում են ոչ միայն երկկողմ ձեւաչափով, այլեւ տարածաշրջանի իրադրության կայունացմանն ուղղված ընդհանուր ջանքերի շրջանակներումե,-ասել է նախարարը: «Այս տարի մենք քանիցս հանդիպել ենք եւ ջանացել այնպես անել, որ մեր նախագահների պայմանավորվածություններն իրականանան: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը կընթանա նույն ոգովե,-նշել է Լավրովը: Իր կողմից Վարդան Օսկանյանը հավելել է, որ «օրակարգն ընդգրկուն է, սակայն կողմերը խնդրահարույց հարցեր չունենե: