ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլլադա Ղուկասյան): Հայաստանում
Նիդեռլանդների թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Օննո Էլդերենբոշը
(նստավայրը`Թբիլիսի) «Արքայազն Կլաուսիե (Prince Claus Fund) մշակույթի
զարգացման հիմնադրամի 2007թ.-ի մրցանակ հանձնեց «Ոսկե ծիրանե փառատոնի
հիմնադիր-նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին:
Տոնական երեկոյին ներկա էր ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
Արտգործնախարարը նշեց, որ Հ. Խաչատրյանի այս մրցանակը նրա աշխատանքների
լավագույն գնահատականն է: «Ես Հարությունին գիտեմ այն ժամանակվանից, երբ նոր
էր կազմավորվում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: Նա ղեկավարում էր
շահույթի բաժինը: Նախարարությունից հեռանալուց հետո, նա փաստորեն զբաղվում էր
մշակութային դիվանագիտությամբ եւ, իրոք, Հարությունն այսօր դարձել է մեր երկրի
մշակութային դեսպանը եւ նրա շնորհիվ մենք ճանաչում ենք ձեռք բերումե,-ասաց Վ.
Օսկանյանը:
Կինոռեժիսորին շնորհավորեցին նաեւ մշակույթի նախարարությունից, նաեւ
հայտարարվեց, որ Հայփոստն այս առիթով իր վերջերս ստեղծած «Հայկական ծիրանե
նամականիշին հավելել է դրոշմը, որից հետո նամականիշը կմտնի շրջանառության մեջ:
«Հարություն Խաչատրյանին մրցանակը շնորհվում է իր ýիլմերի գեղարվեստական
որակի եւ հուզական բովանդակության, ներքին բախումների ու հակամարտությունների
պատճառած տառապանքներն արվեստի արտահայտչամիջոցներով ճշմարտացիորեն
արտացոլելու եւ իրական կյանքի բանաստեղծական պատկերը սերունդներին ի պահ
տալու, նաեւ հայկական կինոյի հեղինակության բարձրացման գործում նրա ունեցած
ավանդի համարե,-նշված է հիմնադրամի ժյուրիի հաշվետվության մեջ:
Հիմնադրամը հատկապես կարեւորել է Հ. Խաչատրյանի, միջմշակութային
երկխոսությունների բնագավառում ունեցած մեծ ներդրումը: «Նրա հիմնած «Ոսկե
ծիրանե փառատոնը կարեւոր նշանակություն ունի մշակույթների փոխանակման,
կինոմատոգրաýիստների միջեւ կապերի ստեղծման, երիտասարդ ստեղծագործողներին նոր
հնարավորություններ ընձեռելու առումովե,-ասված է հաշվետվությունում:
«Իմ ýիլմերը շատ մրցանակներ են ստացել, բայց այս մրցանակը կարծես
հավաքում է բոլոր ýիլմերը, իմ ամբողջ ստեղծագործական ուղին եւ այս ամենին
միասին տալիս մեկ գնահատական: Մրցանակը շնորհվել է ýիլմերի համար, որոնք
պայքարել են ստի, կեղծիքի դեմ: Մրցանակը հանձնող հիմնադրամը ստեղծել է
Հոլանդիայի արքայազն Կլաուսը, որը մեծ արվետագետ է եղել, նա շատ էր հոգում
համաշխարհային արվեստի կայացման եւ տարածման համար: Երբ հիմնադրամի կողմից
ընտրված 100 աշխատանքների մեջ մտան նաեւ իմ ýիլմերը, դա արդեն մեծ
ուրախություն էր, չէի կարծում, որ կարող եմ արժանանալ նաեւ այս մրցանակինե,-
ասաց Հ. Խաչատրյանը: Նա նաեւ նշեց, որ մրցանակը միայն իրեն պատկանել չի կարող,
քանի որ ýիլմերն ինքը ստեղծել է ստեղծագործական խմբի ուժերով: Արվեստագետի
խոսքով, այս մրցանակը, որը գնահատում է իր գործունեության ամբողջ ուղին, կրկին
ոգեւորում է իրեն նոր ýիլմեր ստեղծելու եւ այդ ուղին շարունակելու համար:
«Մտածում էի, որ իմ ýիլմերը մարդկանց անհանգստություն պատճառող են,
շոշափում են ցավալի թեմաներ, բայց այս մրցանակը խոսում է այն մասին, որ
այդպիսի կինոն իսկապես տեղ ունի եւ գնահատվում է շատ բարձրե,-նկատեց ռեժիսորը:
Ի դեպ, «Մշակույթ եւ հակամարտությունե խորագիրը կրող մրցանակի հետ, Հ.
Խաչատրյանին տրվեց նաեւ 25 հազար եվրո դրամական պարգեւ:
Ամեն տարի այս մրցանակը ստանում են 10 հոգի` տարբեր երկրների
ներկայացուցիչներ: Հիմնադրամի աշխարհի տարբեր երկրների արվեստաբանների ցանցերի
կողմից կատարվում են ուսումնասիրություններ, փորձագետները ներկայացնում են
մշակութային գործչի կամ մշակութային կազմակերպության` անվանակարգերում
առաջադրվելու նպատակով: Ներկայացնելուց հետո, կատարվում է նաեւ
հետազոտություն, հավաքվում են անկախ փորձագետների կարծիքներ: Այս գործընթացը
հիմնականում իրականացվում է Նիդեռլանդների դեսպանությունների միջոցով:
Մրցանակակիրները հայտարարվում են դեկտեմբեր ամսին ամենամյա արարողության
ժամանակ, որն անցկացվում է Նիդեռլանդների թագուհու բարձր հովանու ներքո,
թագավորական ընտանիքի մասնակցությամբ:
«Արքայազն Կլաուսե հիմնադրամը կոչված է հաստատելու գեղարվեստական եւ
ինտելեկտուալ բարձր չափանիշներ, խրախուսում է համարձակությունը,
համառությունը, փորձարարությունը:
Ամեն տարի հիմնադրամը հայտարարում է տարվա թեմա` սահմանելով
հետաքրքրությունների շրջանակը: 2007թ.-ին հիմնադրամի կիզակետային թեման
«Մշակույթ եւ հակամարտություննե էր:
Հայաստանից առաջին անգամ հիմնադրամի մրցանակին արժանացել է դերասան,
երգիչ Միքայել Պողոսյանը: Երկու տարի առաջ նրան մրցանակը տրվել է, երբ
հիմնադրամի տարվա թեման էր սատիրան:
«Արքայազն Կլաուսի հիմնադրամըե մշակույթների փոխանակման հարթակ է: Ավելի
քան 10 տարի առաջ ստեղծված կառույցը, որի նպատակն է աշխատել Ասիայի, Աýրիկայի,
Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Հարավ-կովկասյան եւ Միջին Ասիայի
անկախ երկրների անհատների եւ կազմակերպությունների հետ, աջակցում է
մշակութային նախաձեռնություններին, ուսումնասիրությունների եւ տպագրման
աշխատանքներին, որոնց կիզակետում ժամանակակից մշակույթի խնդիրներն են եւ
մշակութային զարգացումը:
Հիմնադրամի ամենամյա մրցանակակիրներին ընտրելիս նախընտրությունը տրվում է
տարբեր երկրների միջմշակութային «կամուրջե ստեղծող արվեստագետներին կամ նման
կազմակերպություններին:
Իսկ մրցանակի հանձնման արաողությունից առաջ «Մոսկվաե կինոթատրոնում
ցուցադրվեցին կինոռեժիսորի «Կոնդե եւ «Վավերագրողըե վավերագրական ýիլմերը,
բացվեց լուսանկարչական ցուցահանդես: Հ. Խաչատրյանի մի քանի կինոնկարներ
կցուցադրվեն եւս 4 օր:
Նշենք, որ Հ. Խաչատրյանը մոտ 10 ýիլմերի հեղինակ է: Նրա հեղինակային
կինոնկարներից են` «Վավերագրողըե, «Պոետի վերադարձըե, «Կոնդըե, «Թաղամասի
ձայներըե եւ այլն: