Հասարակական

Սերգեյ Լավրով. «Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը նախադեպ կդառնա հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների համարե

2 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ որոշումը նախադեպ կդառնա հետխորհրդային տարածքի չճանաչված հանրապետությունների համար: «Անտարակույս, այն, թե ինչպես կկարգավորվի կոսովյան ճգնաժամը, նախադեպ կդառնա: Եվ ոչ թե այն պատճառով, որ մենք ենք դա ասում, եւ ոչ էլ այն պատճառով, որ արեւմտյան մեր գործընկերներն ասում են, թե այն նախադեպ չի դառնա: Ոչ մենք ենք որոշողը, ոչ էլ՝ նրանքե,-ասել է Լավրովը Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե Կոսովոյի վերաբերյալ որոշումը կազդի արդյոք Վրաստանի հակամարտությունների կարգավորման վրա: «Նախադեպն ստեղծվում է պարզապես այն պատճառով, որ այն տեղի կունենաե,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը: Նա ասել է, որ շատ երկրներ, այդ թվում եւ Բալկաններում, հետեւում են այն բանին, թե ինչպես է զարգանում Կոսովոյի հետ կապված իրադրությունը: «Նրանք, ովքեր կամայականորեն են վերաբերվում միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին, «պետք է մեկ անգամ եւս լավ մտածեն նախքան չափազանց սայթաքուն ուղի բռնելը, որը կարող է հղի լինել անկանխատեսելի հետեւանքներով եւ չնպաստել Եվրոպայի կայունությանըե,-ասել է ՌԴ- ի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում