Հասարակական

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 3-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, այցի ընթացքում նախատեսվում են Ռուսաստանի ԱԳ նախարարի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանի հետ: Երեւանում գտնվելու ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պատվիրակությունն այցելելու է Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնելու արարողություն: Հաջորդ օրը` ապրիլի 4-ին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երեւանի պետական համալսարան, ուր նախատեսված է նրա ելույթը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում