Հասարակական

Սերգեյ Լավրովը «քարոզչական քայլե է համարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում ՎՈՒԱՄ-ի երկրների սառեցված հակամարտությունների հարց մտցնելը

1 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վրացի լրագրողների հետ զրուցելիս «քարոզչական քայլե է համարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգում ՎՈՒԱՄ-ի երկրների սառեցված հակամարտությունների հարց մտցնելը: Լավրովը կարծիք է հայտնել, որ «այդ քննարկումից որեւէ մեկը չպետք է դրական արդյունքներ ակնկալիե: Սերգեյ Լավրովի հայտարարությանը երեկ արձագանքել է Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկը: Նա Ռուսաստանի իր պաշտոնակիցին հիշեցրել է Չեչնիայի մասին եւ նրան կոչ է արել հարգանքով վերաբերվել մյուս պետությունների տարածքային ամբողջականությանը: Ինչպես հաղորդել է վրացական «Իմեդիե հեռուստաընկերությունը, իր հերթին Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին շնորհակալություն է հայտնել Բորիս Տարասյուկին աջակցության համար: «Սա առաջին հաղթանակն է: Առաջին անգամ Ռուսաստանին դիմակայում էին մի խումբ երկրներ, որոնք հաղթահարեցին ռուսական վետոն: Դա նշանակում է, որ մենք, Ուկրաինան, Ադրբեջանը, Մոլդովան եւ մյուսները, այդ հարցերն ամենայն սրությամբ կարծարծենք ՄԱԿ-ի ամբիոնից: Այնպես որ, Ռուսաստանին անհանգիստ օրեր են սպասում ՄԱԿ-ումե,-հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում