Սերգեյ Լավրովի՝ Անկարա այցի ընթացքում քննարկվելու է Անդրկովկասի իրադրությունը

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ մայիսի 31-հունիսի 1-ը Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում քննարկվելու են կարեւոր տարածաշրջանային հիմնախնդիրներ, մասնավորապես, իրաքյան եւ մերձավորարեւելյան կարգավորման հեռանկարները, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը, Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի դրությունը, կիպրական պրոբլեմատիկան: Ինչպես հաղորդել է ՌԴ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը, Անկարայում ծրագրված են Սերգեյ Լավրովի բանակցությունները Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլի, երկրի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, խորհրդարանի խոսնակ Բյուլենթ Առինչի հետ: Ստամբուլում Ռուսաստանի արտգործնախարարը ծրագրում է այցելել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության կենտրոնակայան, որի գործող նախագահի պարտականությունները Ռուսաստանը կատարելու է այս տարվա մայիս- հոկտեմբեր ամիսներին: Թուրքիայի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է կարծիքներ փոխանակել աշխարհակարգի բազմաբեւեռ համակարգի ձեւավորման, ՄԱԿ-ի դերի ամրապնդման, խաղաղության եւ կայունության նոր սպառնալիքների ու մարտահրավերների դեմ պայքարի, միջազգային իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար հարցերի շուրջ: Բանակցությունների ընթացքում ծրագրվում է հատուկ ուշադրություն դարձնել միջազգային ահաբեկչության, այդ թվում Հյուսիսային Կովկասի իրադրության համատեքստում, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում փոխգործակցության ամրապնդման թեմային: Օրակարգում կարեւոր տեղ կգրավեն վերջին տասնամյակում ինտենսիվորեն զարգացող երկկողմ առեւտրատնտեսական կապերի հրատապ հարցերը, որոնց հանգամանալի քննարկումը տեղի կունենա առեւտրատնտեսական համագործակցության ռուս-թուրքական միջկառավարական հանձնախմբի՝ մայիսի 29-30-ը Ստամբուլում կայանալիք յոթերորդ նիստի ընթացքում: Նշենք, որ 2005 թվականին երկկողմ առեւտրական շրջանառությունը կազմել է 12,6 մլրդ ԱՄՆ-ի դոլար, ընդ որում, Ռուսաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում Թուրքիայի արտաքին առեւտրում:

Հայերեն

Ռուբիոն մեկնարկել է Հնդկաստան այցը

Ոստիկանությունը սպանության նախապատարաստության 20-ից ավելի դեպք է բացահայտել

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

ՀՀ ՊՊԾ-ն ակտիվորեն մասնակցում է COP17-ի պլանավորման և անվտանգության ապահովման աշխատանքներին

Իտալահայ երաժիշտ Մինաս Լուռեանն անդրադարձել է Tհe Tallis Scholars երգչախմբի վենետիկյան համերգի սկավառակների թողարկմանը

Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին

ՊԵԿ-ի գործառույթները պետք է մշտապես հավասարակշռության մեջ լինեն շրջակա միջավայրի առաջնահերթությունների հետ. Սոսե Ստեփանյան

Հանրային տրանսպորտում կնոջը վիրավորած տղամարդու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանության հատկանիշներով

Արզնիում կանցկացվի հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն

Մերցը նշել է, որ Ուկրաինային օգնությունը պետք է շարունակվի՝ չնայած եվրոպական երկրների բյուջեների վրա մեծ բեռին