Սերգեյ Լավրով. «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջարկներըԼեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանալին ենե
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների /ԱՄՆ, üրանսիա եւ Ռուսաստան/ միջնորդական եւ օժանդակ դերը «թույլ կտա հակամարտող կողմերին համաձայնության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցումե: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր պաշտոնակից Վարդան Օսկանյանի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո: Լավրովն ասել է, որ «համանախագահները մշտական աշխատանք են կատարում հակամարտության կարգավորման առաջարկությունների ուղղությամբ, որպեսզի դրանք ներկայացվեն կողմերի քննարկմանը բանակցային գործընթացը շարունակելու համարե: «Մենք մանրամասները չենք հրապարակում, որովհետեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջադրվող առաջարկները ոչ թե մեր, այլ կողմերի սեփականությունն ենե,-ընդգծել է ՌԴ-ի արտգործնախարարը: «Դրանք կարգավորման բանալին ենե,-նշել է Լավրովը: