Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը կշարունակի հնարավորինս ամեն ինչ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համարե

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի հնարավորինս ամեն ինչ անել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, նա նշել է, որ վերջին ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ «աշխատանքը նկատելիորեն աշխուժացել է. պարբերաբար հանդիպում են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները, մշտական հիման վրա աշխատում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմըե: «Վլադիմիր Պուտինն ակտիվորեն նպաստել է այն բանին, որ Ադրբեջանը եւ Հայաստանը ընթանան կարգավորման բանաձեւ գտնելու ուղղությամբ,-ասել է Լավրովը:- Առաջիկա շաբաթներին երկու երկրների ղեկավարների միջեւ ծրագրված են շփումներ, որոնք հանգամանորեն նախապատրաստվում են համանախագահների կողմիցե: Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ «երկուստեք կա առաջ շարժվելու եւ հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխընդունելի համաձայնության հասնելու ձգտումե: «Այն, ինչ մենք ի զորու ենք անել, կշարունակենք անելե,- ավելացրել է Լավրովը:

Հայերեն

Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ Թառոյան

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ

Կրակոցներ Փարպի գյուղում․ ձերբակալվել է Երևանի 34-ամյա բնակիչ

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ մատակարարել Patriot համալիրների համար. ԱԳ նախարար

ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել. միջկառավարական խորհրդի զեկույց

Ռուբիոն մեկնարկել է Հնդկաստան այցը

Ոստիկանությունը սպանության նախապատարաստության 20-ից ավելի դեպք է բացահայտել

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն

ՀՀ ՊՊԾ-ն ակտիվորեն մասնակցում է COP17-ի պլանավորման և անվտանգության ապահովման աշխատանքներին

Իտալահայ երաժիշտ Մինաս Լուռեանն անդրադարձել է Tհe Tallis Scholars երգչախմբի վենետիկյան համերգի սկավառակների թողարկմանը