Հասարակական

Ըստ Սերգեյ Լավրովի` չափից ավելի հրապարակայնությունը կարող է խանգարել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը

3 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անարդյունավետ է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար որեւիցե ժամկետի սահմանումը: «Չափից ավելի հրապարակայնությունը, այս կամ այն ժամկետում համաձայնության հասնելու որեւիցե խոստում հազիվ թե օգնեն գործինե,-լրագրողներին հայտարարել է նա Բրյուսելում: Լավրովը հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում են նախեւառաջ հակամարտության կողմերն իրենք, որոնց օգնում են Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ üրանսիան: «Այդ աշխատանքը հույժ փափկանկատ է: Դրանում համանախագահները հենվում են միմյանց ընդառաջելու եւ հանգուցալուծում գտնելու իրենց իսկ կողմերի պատրաստակամության վրաե,-նշել է Սերգեյ Լավրովը: ՌԴ-ի արտգործնախարարը հայտնել է, որ Բրյուսելում ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում հայտարարություն էր համաձայնեցվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը «ընդունելի է թե Հայաստանի, թե Ադրբեջանի համարե: «Բանակցությունների գործընթացին աջակցության քաղաքական ազդանշանը կարեւոր է, այն նշանակություն ունի: Թե գործընթացի բովանդակության, թե դրա տեմպերի տեսանկյունից մանրամասների մեջ մտնելը հակաարդյունավետ եմ համարումե,-ասել է Լավրովը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ բազմակողմ համաժողովների օգտագործմամբ հակամարտությունների կարգավորմանն աջակցելու մոտեցումը կարող է լավ օրինակ լինել Հարավային Օսիայի, Մերձդնեստրի եւ Աբխազիայի շուրջ ստեղծված իրադրության համար: Իր հերթին Բելգիայի՝ ԵԱՀԿ-ի նախագահող երկրի արտաքին գործերի նախարար Կարել դե Գուխտը ղարաբաղյան հակամարտության կարգավորման «շատ լավ հնարավորություններե է տեսնում 2007 թվականի ընթացքում: «Ըստ իս, այժմ կա այն բանի ըմբռնումը, թե ինչ հարցեր են մնացել լուծելու: Ես նախընտրում եմ շատ չխորանալ մանրամասների մեջ, բայց զգում եմ, որ լավ հնարավորություն կա եկող տարվա ընթացքում տեսնել այդ հակամարտության ավարտըե,-հայտարարել է Կարել դե Գուխտը Բրյուսելում ԵԱՀԿ նախարարական հնանդիպման ավարտից հետո: Երեքշաբթի օրը հավանության արժանացած հայտարարության մեջ ԵԱՀԿ-ի մասնակից 56 երկրները ողջունել են ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Հայաստանի եւ Հայաստանի դիրքորոշումների մերձեցման նշանները: «Մենք քաջալերված ենք այն բանից, որ 2006 թվականի բանակցությունները կողմերին մոտեցրել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հիմնարար հարցերումե,-ասված է հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում