Սերգեյ Լավրով. «Մենք բոլորս պարտավոր ենք ղեկավարվել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հիմնարար սկզբունքներովե
2 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԵԱՀԿ-ն դեռեւս շարունակում է օգտագործվել որպես հարթակ, որտեղ կարելի է փորձել՝ առաջ մղել միակողմանի քաղաքականացված մոտեցումները հայտնի «սառեցված հակամարտություններիե նկատմամբ, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն դրանց կայուն կարգավորմանն ուղղված իրական ջանքերի հետե: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Բրյուսելում ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի 14-րդ նիստում: «Փորձը ցույց է տալիս, որ այդօրինակ գործողությունները բերում են միայն լարվածության ու անվստահության աճի, հետ են շպրտում կարգավորման գործընթացը: Կողմերի ստանձնած պարտավորությունների կատարմանը հասնելու անհրաժեշտությունը չպետք է նենգափոխել ինչ-ինչ պարզեցված գաղափարներով: Մենք բոլորս պարտավոր ենք ղեկավարվել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հիմնարար սկզբունքներով: Դրանց թվում են Հելսինկյան եզրափակիչ ակտը հարգելը, հակամարտության մասնակիցների կողմից համաձայնությունների հասնելը, նրանցից յուրաքանչյուրի դիրքորոշումը պարտադիր կերպով հաշվի առնելը, ուժային տարբերակների անթույլատրելիությունը, ուշադիր վերաբերմունքը գոյություն ունեցող բանակցությունների եւ խաղաղապահ ձեւաչափերի նկատմամբ, կարգավորման փուլայնությունը, որը ենթադրում է կողմերի միջեւ վստահության ամրապնդմանն ու երկխոսության կարգավորմանն ուղղված միջոցառումների առաջնայնությունը, հակամարտության գոտում հայտնված մարդկանց մասին հոգ տանելը, որպեսզի նրանք իրենց մեկուսացված չզգանե,-նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: