Սերգեյ Լավրովը դրականորեն է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ կայացած հանդիպման արդյունքները
1 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրականորեն է գնահատել Հայաստանի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ կայացած հանդիպման արդյունքները, որոնք Մոսկվա են ժամանել՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը: ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավարն ասել է, որ «հանդիպումն արդյունավետ էրե: Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Սմոլենսկյան հրապարակում կայացած եռակողմ հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը եւ Վարդան Օսկանյանը: «Մոսկվան պատահականորեն չի ընտրված որպես եռակողմ հանդիպման վայր, քանի որ Ռուսաստանը պատմականորեն կարեւոր դեր է խաղացել Անդրկովկասում, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման գործումե,-նշել է Մոսկվայի դիվանագիտական մի աղբյուր: Նա հայտնել է, որ «այդ ձեւաչափով զրույցի գլխավոր թեման կապված է ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների որոնման հետե: