Հասարակական

«Շառլ Ազնավուրը եւ բարեկամներըե աննախադեպ համերգով ազդարարվեց üրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների մեկնարկը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Նազարյան): Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 30-ին «Շառլ Ազնավուրը եւ բարեկամներըե աննախադեպ համերգով ազդարարվեց üրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների մեկնարկը: Հայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու ýրանսիական բեմի փայլուն ներկայացուցիչներ Միշել Լեգրանը, Նանա Մուսկուրին, Իզաբել Բուլլեն, Էլեն Սիգարան, Դանի Բրիյանը եւ Լիվ Ռենոն հայ արվեստասերին անմոռանալի երեկո նվիրեցին: Համերգը վարում էին հայտնի դերասան Ժան Կլոդ Բեալին եւ Վիցե-միսս Եվրոպա-2005 Լուսինե Թովմասյանը: Համերգին ներկա էին Հայաստանի եւ üրանսիայի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Ժակ Շիրակը` տիկնանց հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներ, պետական այցով Հայաստանում գտնվող üրանսիայի նախագահի պատվիրակության անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները լի էին Շ.Ազնավուրի արվեստն ու ýրանսիական երաժշտությունը գնահատող հանդիսատեսներով` մայրաքաղաքից, մարզերից, նաեւ արտերկրից: «Այսօր շատ չեմ խոսելու, շատ երգելու եմե,-ասաց Շ.Ազնավուրն ու հավատարիմ մնալով խոստմանը` իրեն կարոտած հայ հանդիսատեսի համար մեկ տասնյակից ավելի երգեր կատարեց: Երեւանում` բաց երկրնքի տակ հավաքված իր արվեստասների հետ նա խոսեց հայերեն. իր իսկ խոսքերով` «առաջին անգամ եմ բեմի վրա խոսում հայերենե: Հանդիսատեսի ծափահարությունները նրան երեք անգամ ստիպեցին բեմ վերադառնալ ու խոնարհվել` որպես երախտիք ջերմ ընդունելության: Շառլ Ազնավուրը, ով կրում է Հայաստանի պատվո դեսպանի տիտղոսն արտասահմանում, առաջին անգամ երեւանցիների համար համերգ է տվել 1964թ-ին ներկայիս «Արամ Խաչատրյանե ýիլհարմոնիկ մեծ համերգասրահում: Հետագայում նա մի քանի անգամ եւս այցելել է Երեւան` մեկ անգամ համերգով հանդես գալով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում: Մեծ հայը հայրենիք է գալիս հաճախակի` հայրենակիցներին օգնության ձեռք է մեկնել 1988թ-ի ավերիչ երկրաշարժից հետո` ստեղծելով «Ազնավուրը` Հայաստանինե բարեգործական կազմակերպությունը: 2001թվականին Ծիծեռնակաբերդում` Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի հավերժական կրակի մոտ նա կատարել է հայտնի «Ավե Մարիաե երգը` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ: Նախորդ անգամ նա այստեղ էր Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 87-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ: Շ.Ազնավուրն արժանացել է üրանսիայի եւ Հայաստանի ազգային պարգեւների: Ելույթ ունեցող մյուս արտիստներն իրենց խոսքում բարձր էին գնահատում հայ- ýրանսիական բարեկամությունն ու իբրեւ դրա վկայություն արժեւորում իրենց բարեկամությունը Շ.Ազնավուրի հետ: Համերգը եզափակվեց շքեղ հրավառությամբ, üրանսիայի դրոշի գույներով երկինք բարձրացող լուսարձակները հայ-ýրանսիական սերտացող կապերի վառ վկայությունն էին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում