Հասարակական

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանն ընդունում է ԱՊՀ-ում ԱՄՆ-ի շահերի օրինականությունըե

1 րոպեի ընթերցում

ՍԱՆ üՐԱՆՑԻՍԿՈ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ընդունում է հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի շահերի օրինականությունը, բայց ցանկանում է, որ դրանց իրացման մեթոդները հասկանալի ու թափանցիկ լինեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք հասկանում ենք, որ ԱՄՆ-ը օրինական շահեր ունի հետխորհրդային տարածքում՝ ինչպես ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում, այնպես էլ էներգառեսուրսների շահագործմանը մասնակցելու առումով: Դրանք միանգամայն օրինական շահեր են, որոնք մենք ընդունում ենք, բայց մենք ցանկանում ենք, որ դրանց իրացման մեթոդները հասկանալի ու թափանցիկ լինենե,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Ստենýորդի համալսարանում: Նա նշել է, որ այդ թեման Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները քննարկել են Վաշինգտոնի հանդիպմանը: «Բոլորի համար ակներեւ է, որ հետխորհրդային տարածքում ժողովրդավարական զարգացումն անհնարին է առանց Ռուսաստանի եւ նրա շրջանցմամբե,- ընդգծել է Սերգեյ Լավրովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում