Ըստ Սերգեյ Լավրովի, Կազանի գագաթնաժողովը

2 րոպեի ընթերցում

չի թաղի ԱՊՀ-ն ՄՈՍԿՎԱ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կազանի գագաթնաժողովը չի թաղի ԱՊՀ-ն: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Մոսկովսկիե նովոստիե թերթին տված հարցազրույցում: «Համոզված եմ, որ գագաթնաժողովը ԱՊՀ-ի թաղում չի դառնա: Ես համաձայն եմ, որ նրա ներկայիս կառույցը չտվեց այն արդյունքները, որոնք ակնկալում էին ԱՊՀ-ի ստեղծողներըե,- ասել է նախարարը: Ըստ նրա, ԱՊՀ-ի հիմնադիրները հեռատեսորեն Համագործակցության կանոնադրության մեջ ամրագրել էին այն դրույթը, որ կազմակերպության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները կարող են զարգանալ տարբեր արագությամբ ու տարամակարդակ: «Ընդսմին նրանք, ովքեր պատրաստ են ինտեգրման առավել խորը ձեւերի, դռները բաց են թողնում մյուսների համար: Դա դիտվում է Միասնական տնտեսական տարածությունում, Եվրասիական տնտեսական հանրակցությունում, Կենտրոնասիական պետությունների համագործակցության կազմակերպությունում: ՎՈՒԱՄ-ը հայտարարել է, որ բաց է մյուս երկրների համարե,- նշել է նախարարը: «Չեմ կարծում, որ ԱՊՀ-ի գծով մեր գործընկերներից որեւէ մեկը լրջորեն ակնկալում է երրորդ երկրների հետ հարաբերություններ հաստատել ի վնաս Ռուսաստանի: Դա պարզապես հնարավոր չէ՝ հաշվի առնելով աշխարհագրական մոտիկությունը, տնտեսական ընդհանրությունը, մշակութային, պատմական ու, վերջապես, մարդկային կապերըե,-ընդգծել է Սերգեյ Լավրովը:

Հայերեն

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում