Սերգեյ Լավրով. «ԱՊՀ-ի գագաթնաժողովը հաստատեց Համագործակցության ու նրա մարմինների բարենորոգումը շարունակելու ընդհանուր տրամադրվածությունըե
3 րոպեի ընթերցում
ՄՈՍԿՎԱ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի գագաթնաժողովը հաստատեց Համագործակցության ու նրա մարմինների բարենորոգումը շարունակելու ընդհանուր տրամադրվածությունը: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է հարցազրույցում, որը զետեղված է ՌԴ-ի արտգործնախարարության կայքում: «Ռուսաստանի եւ մյուս գործընկերների համար նախեւառաջ կարեւոր է այն, որ հաստատվեց բուն Համագործակցության եւ նրա մարմինների բարենորոգումը, այդ թվում՝ կոնցեպտուալ առումով, շարունակելու ընդհանուր տրամադրվածությունըե,- ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա հայտնել է, որ դրա համար կստեղծվի «բարձր մակարդակի խումբե, որի մեջ կմտնեն ԱՊՀ-ի երկրների հեղինակավոր հասարակական, քաղաքական գործիչներ, գիտության ներկայացուցիչներ: Լավրովը նաեւ հիշեցրել է, որ բուն գագաթնաժողովում եւ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում այն նախապատրաստելիս ծավալված բավականին սուր բանավեճերից հետո 12 ղեկավարներից տասը անհրաժեշտ համարեցին ստորագրել «ԱՊՀ-ի մարմինների կատարելագործման ու բարենորոգման մասինե ընդհանուր փաստաթուղթը: Ըստ Լավրովի, Կազանի գագաթնաժողովը ուշագրավ իրադարձություն էր: «Գլխավորն ըստ երեւույթին այն է, որ Անկախ Պետությունների Համագործակցությունը, չնայած տխուր կանխագուշակությանը, ներկայացավ որպես կենդանի օրգանիզմ, որի դրական էվոլյուցիայով շահագրգռված են գործնականում բոլոր մասնակիցներըե,-նշել է նախարարը: «ԱՊՀ-ն, իհարկե, կայացման ոչ դյուրին փուլ է ապրում, որը դեռ կարող է ոչ մեկ, ոչ էլ երկու տարի տեւել: Բայց ամեն դեպքում այդ շարժումը միտված է ոչ թե դեպի գաղափարականացված անցյալը, այլ դեպի բոլորին հասկանալի պրագմատիկ ապագանե,-ավելացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Գագաթնաժողովի արդյունքների թվում նա առանձնացրել է հումանիտար ոլորտում ԱՊՀ-ի երկրների համագործակցությունն աշխուժացնելու պարզորոշ արտահայտված ցանկությունը: «Քննարկելով հնարավոր բոլոր ստորջրյա խութերը, ինչպես նաեւ քաղաքական մոտեցումներում առկա տարբերությունները, 12 ղեկավարներից 11-ը /ոմանք, ի դեպ, վերապահումներով/ ստորագրեցին հումանիտար համագործակցության համաձայնագիրըե,- հայտնել է նախարարը: Լավրովն ասել է, որ արդեն այժմ «մենք բոլորս միասին մտածում ենք դրանում տեղ գտած գաղափարների իրացման եղանակների մասին եւ ակնկալում ենք, որ 2006 թվականը, իսկ այն, ինչպես հայտնի է, հայտարարված է Համագործակցության տարի, մեր փոխգործակցության հումանիտար բաղադրիչը կտեղափոխի մշակույթի, գիտության, կրթության, սպորտի ոլորտում պրակտիկ գործերի հարթությունե: