Սերգեյ Լավրովի մասնակցությամբ Մոսկվայում
2 րոպեի ընթերցում
սկսվել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՄՈՍԿՎԱ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը առաջընթաց ձեռք կբերվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբե: Նրա մասնակցությամբ Մոսկվայում սկսվել են Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի բանակցությունները: «Ռուսաստանը՝ որպես այդ հանդիպման կազմակերպիչ, կջանա ամեն ինչ անել, որպեսզի նրա մասնակիցներն իրենց հարմարավետ զգան: Մենք դրա համար ստեղծում ենք բոլոր պայմաններըե,-ասել է Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, թե «չի կարող մեկնաբանել բանակցային գործընթացը, որը ղեկավարում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներըե: «Նրանք, անկասկած, մտահղացումներ ունենե,-նշել է Սերգեյ Լավրովը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է, թե հակամարտության կարգավորման համար «անհրաժեշտ է ակտիվորեն աշխատելե: «Այժմ հույսի նշույլ եւ հնարավորություն կա ընդհանուր հայտարարի գալ այդ հիմնախնդրի շուրջե,-նշել է նա: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջնայինը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն է, ինչը պետք է դրսեւորվի իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու նրա բնակչության իրավունքովե: «Մնացած հարցերը՝ հակամարտության հետեւանքների վերացումը, տարածքների խնդիրը, գաղթականների վերադարձը, բխում են այդ գերակայությունից եւ հաջորդում դրանե,-նշել է նա: