Սերգեյ Լավրով. «ԱՊՀ-ն կատարեց ետխորհրդային տարածության կազմալուծման պատմական առաքելությունը, բայց չդարձավ իրական ինտեգրման մեխանիզմե

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պետությունների համագործակցությունը «կատարեց ետխորհրդային տարածության կազմալուծման պատմական առաքելությունըե բայց «չդարձավ իրական ինտեգրման մեխանիզմ եւ հազիվ թե կարողանա այդպիսին դառնալ մոտ հեռանկարումե: Այս կարծիքն այսօր հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Անհրաժեշտ է սահմանել Համագործակցության նոր դերը, եւ նման աշխատանք այժմ ակտիվորեն կատարվում էե,-ասել է նա: Ըստ Լավրովի, ետխորհրդային տարածքը «պահանջում է իրատեսական գնահատականներ եւ Ռուսաստանի հետագա ուղեգծի ճիշտ ընտրությունե: «Հանրապետությունների քաղաքակիրթ բաժանման փուլն ավարտված է, մենք ձգտում էինք առավելագույնս պահպանել այն լավը, ինչ կուտակված էր,-ասել է Լավրովը:-Մենք պետք է ելակետ ունենանք այն, որ ոչ ոք չի կասկածում Համագործակցության՝ որպես քաղաքական երկխոսության ýորումի, նպատակահարմարությանըե: Ռուսաստանն անհրաժեշտ է համարում «ԱՊՀ-ի տարածքում հաստատել հումանիտար համագործակցության մեխանիզմե,-նշել է ՌԴ արտգործնախարարը: «Կարեւոր է, որ ԱՊՀ-ի կառույցը համապատասխանի ժամանակակից խնդիրներինե,-ավելացրել է նա: Միեւնույն ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանին չեն անհանգստացնում ԱՊՀ-ի երկրների ժողովրդավարացման գործընթացները, «բայց դրանք պետք է ընթանան Սահմանադրության շրջանակներումե: «Ժողովրդավարացման ձգտումների առթիվ /ԱՊՀ-ի երկրներում/ մենք երկյուղներ չունենք: Ռուսաստանն ինքն է հաստատուն կերպով կանգնել ժողովրդավարական զարգացման ուղու վրաե,-ասել է նախարարը: «Կարեւոր է, որ զարգացման մոդել եւ իշխանություն ընտրելու բնական իրավունքն իրականացվի օրինական սահմանադրական շրջանակներում, չպարտադրվի դրսից՝ երկրի եւ տարածաշրջանի համար ապակայունացնող հետեւանքներովե,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը:

Հայերեն

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Բուլղարիայի Անտարկտիդայի արշավախմբի ղեկավարը հայտարարել է, որ երկիրը բևեռային հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն է. BTA

Ռուբիոն հերքել է Ուկրաինայի մեղադրանքները՝ կապված ԱՄՆ հետախուզական տվյալների փոխանցման սահմանափակումների հետ

Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ Թառոյան

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ

Կրակոցներ Փարպի գյուղում․ ձերբակալվել է Երևանի 34-ամյա բնակիչ

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ մատակարարել Patriot համալիրների համար. ԱԳ նախարար

ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել. միջկառավարական խորհրդի զեկույց

Ռուբիոն մեկնարկել է Հնդկաստան այցը