Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը զգուշավոր

2 րոպեի ընթերցում

լավատեսությամբ է գնահատում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքըե ՄՈՍԿՎԱ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը «զգուշավոր լավատեսությամբ է գնահատում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ընթացքըե: Այս մասին այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ փետրվարի 2-ին ծրագրված Ադրբեջան իր այցի ընթացքում «քննարկվելու են ամենատարբեր հարցերե: Օրակարգի թեմաների թվում Սերգեյ Լավրովն առանձնացրել է «ռուս-ադրբեջանական երկկողմ համագործակցության կացությունը, որն ընդգրկում է մեր երկրների կյանքի բոլոր կողմերըե: Լավրովն ասել է, որ «քննարկվելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ռուսաստան կատարելիք այցի նախապատրաստությունը, որը նախատեսված է փետրվարի երկրորդ կեսինե: Կարծարծվեն նաեւ «ԱՊՀ-ին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հիմնախնդիրներըե: ՌԴ արտգործնախարարը հայտնել է, որ «Աստանայում Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից հետո, որտեղ նրանք նաեւ հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, դրական տեղաշարժեր դիտվեցին ղարաբաղյան հակամարտության լուծման գործում, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները պաշտպանում են փոխադարձ շփումներըե:

Հայերեն

Հոկտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում. Պապիկյան

Զելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետ

Կոնստանտին Սոկոլովը խոսել է Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված պլանների մասին

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակությանն օժանդակելու մեջ

COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին

Ըստ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի Հայաստանը տնտեսական լուրջ հետևանքների կբախվի ԵԱՏՄ անդամակցության կասեցման դեպքում

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր