Հասարակական

Ըստ Սերգեյ Լավրովի, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության հիմնախնդիրը կարելի է լուծել Վրաստանի հետ հարաբերությունների

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հիմնախնդիրը կարող է լուծվել ռուս- վրացական հարաբերությունների զարգացման համատեքստում: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս կարծիքը հայտնել է այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: «Երկաթուղային հաղորդակցությունը կախված է ոչ այնքան Ռուսաստանից, որքան մեր առանձին հարեւաններիցե,-նշել է նա: «Վրաստանի հետ հարաբերությունների ընդհանուր զարգացման համատեքստում կարող է լուծվել Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության հարցըե,-ասել է Լավրովը: Անդրադառնալով Երեւան փետրվարին նախատեսված իր այցին՝ ՌԴ արտգործնախարարը հայտնել է, որ այնտեղ քննարկվելու են երկկողմ հարաբերությունների զարգացման, ԱՊՀ-ին եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը երկու երկրների մասնակցության հարցերը: Մասնավորապես, քննարկվելու են ԱՊՀ-ի բարեփոխմանը վերաբերող հարցերը, որոնց շուրջ Երեւանում ավելի վաղ կոնսուլտացիաներ են կայացել Հայաստանի ղեկավարության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում