Հասարակական

Սերգեյ Լավրով. «Քաղաքացիական հասարակության

2 րոպեի ընթերցում

ինստիտուտների շուրջ ԱՊՀ-ի երկրների հետ երկխոսությունը լրացուցիչ կայունություն կհաղորդի Համագործակցությանըե ՊԵՏՐՈԶԱՎՈԴՍԿ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիական հասարակության ինստիտուտների շուրջ ԱՊՀ-ի երկրների հետ երկխոսությունը լրացուցիչ կայունություն կհաղորդի ամբողջ Համագործակցությանը: Այդ մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Պետրոզավոդսկում՝ ելույթ ունենալով սահմանամերձ համագործակցության զարգացման հարցում ոչ կառավարական կազմակերպությունների ավանդի հարցերին նվիրված խորհրդաժողովում: «Նման երկխոսությունը կարող է լրացուցիչ կայունության հաղորդել ողջ Համագործակցությանը, օգնել մեծաթիվ համաձայնագրերի ու պայմանավորվածությունների կատարմանը, իսկ գլխավորը՝ ձախողման դատապարտել ամենամոտիկ, ազգակից ժողովուրդների հետ մեր հարաբերություններում սեպ խրելու փորձերըե,-ասել է Սերգեյ Լավրովը: Նա նշել է, որ ԱՊՀ-ին Ռուսաստանի ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությունը կարող է ամենատարբեր դրսեւորումներ ունենալ. ընտրություններին հետեւելը, հակամարտությունների լուծմանն օժանդակելը, հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը, ՌԴ-ի կյանքին ԱՊՀ-ի երկրներից գաղթածների ադապտացիան: «Պատրաստ ենք պաշտպանել 2005-2006 թվականներին ԱՊՀ-ի երկրների ոչ կառավարական կազմակերպությունների կոնգրեսի անցկացման նախաձեռնությունը: Ողջունում ենք ոչ կառավարական կազմակերպությունների այն ջանքերը, որոնք նպատակամղված են Միասնական տնտեսական տարածության անդամ երկրների միասնական հասարակական տարածության ձեւավորմանըե,-ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում