Հասարակական

ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար ընտրվեց Արմեն Գրիգորյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի համաժողովն այսօր լսեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի զեկույցը՝ հաջորդ օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների նախապատրաստման ծրագրի մասին: ՀԱՕԿ-ն ընտրեց չորս փոխնախագահ` Վահրամ Առաքելյանին, Դերենիկ Գաբրիելյանին, Ռազմիկ Ստեփանյանին եւ Օգսեն Միրզոյանին, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար ընտրվեց Արմեն Գրիգորյանը եւ գործադիր կոմիտեի կազմը 24-ից դարձավ 19-ը: ՀԱՕԿ-ի համաժողովում լսվեցին տարբեր ելույթներ ու առաջարկություններ: Ելույթներ ունեցան մասնավորապես Ազգային մարզական ýեդերացիաների նախագահներ Ալեքսան Ավետիսյանը, Ռոբերտ Ասատրյանը, Կառլեն Հարությունյանը եւ ուրիշներ: Համաժողվի մսասնակիցները դիմեցին իրենց հետաքրքրող հարցերով Գ.Ծառուկյանին եւ ստացան սպառիչ պատասխաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում