Հասարակական

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 16-ին երկօրյապաշտոնական այցով կժամանի Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 16-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Ինչպես ԱՐՄԵՆՊՐԵՍԻՆ հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում Հայաստանի ղեկավարության հետ: Կքննարկվեն Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության ընթացիկ օրակարգին ու հեռանկարներին վերաբերող հարցեր: Անդրադարձ կկատարվի միջազգային կառույցներում Հայաստանի եւ Ռուսաստանի գործակցության զարգացման հնարավորությունների, նաեւ ԱՊՀ գործունեության եւ ԱՊՀ մարմինների բարեփոխման հարցերին: Նշենք, որ քննարկումների ժամանակ առանձին ուշադրություն է դարձվելու Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ներկա փուլի, նաեւ Հարավային Կովկասում փոխվստահության մթնոլորտի ստեղծման եւ համագործակցության հաստատման խնդիրներին: Անդրադարձ կկատարվի նաեւ 2005թ. ՌԴ նախագահ Վ. Պուտինի Հայաստան կատարելիք առաջիկա այցին առնչվող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում