Հասարակական

Ըստ Սերգեյ Լավրովի, ԱՊՀ-ում ընթացող ինտեգրումը Եվրամիության հետ մրցակցություն չէ

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացիոն միավորումները որպես նախապատրաստական փուլ են ստեղծվում Եվրամիության հետ միասնական տարածություն կառուցելու համար: «Իհարկե, մենք չենք ցանկանում, որ մեր ինտեգրումը Եվրամիությունում դիտվի որպես մրցակցող գործընթացե,- ասել է Լավրովը երկուշաբթի օրը Ռուսաստանի Պետդումայում կայացած «կլոր սեղանիե ժամանակ: Նա նշել է, որ « Միասնական տնտեսական տարածության, Եվրասիական տնտեսական հանրակցության շրջանակներում եւ այլ ձեւաչափերով զարգացնելով ինտեգրացիան, եւ ընդսմին հիմք ընդունելով այն նույն սկզբունքները, որ ընդունում է Եվրամիությունը` մեզ եւ այդ տարածքը նախապատրաստում ենք Եվրամիության հետ միասնական տարածություն կառուցելու համարե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում