ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Լեւոն Հովսեփյան): Կարեւոր է, որ
Հայաստանը գնում է եվրոպական ինտեգրացիայի ճանապարհով եւ վերջին տարիներին
ավելի հստակ է արտահայտում իր դիրքորոշումը: Հայաստանը եվրաինտեգրման
գործընթացում թեւակոխել է որակապես ավելի խորը մի փուլ` եվրոպական
հարեւանության քաղաքականության շրջանակներում: Այս մասին այսօր Երեւանում
«Եվրոպական ինտեգրացիայի միջազգային փորձը եւ եվրոպական հարեւանության
քաղաքականության հեռանկարները Հայաստանի համարե խորագրով կազմակերպված
կոնýերանսի ժամանակ ասաց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար
Տիգրան Դավթյանը:
«Հուսով ենք, որ կունենանք գործողությունների հստակ ծրագիր, որով
Հայաստանը քայլ առ քայլ ավելի կմոտենա Եվրոպային, եվրոպական արժեքային
համակարգին: Հայաստանը միշտ եղել է, կա եւ կմնա Եվրոպայի մի մասը: Մենք մեզ
միշտ համարել ենք Եվրոպայի եւ եվրոպական արժեքային համակարգի մաս եւ Հայաստանը
թեկուզ փոքր չափով իր ավանդն ունի այդ արժեքային համակարգի ձեւավորման մեջե,-
նշեց փոխնախարարը:
Նրա խոսքերով`եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում պետք է
հսկայական աշխատանք տարվի քաղաքականության, տնտեսության, սոցիալական
զարգացման, ամենատարբեր ոլորտներում: Հայաստանը պատրաստ է դրան եւ շատ կարեւոր
են այն հստակ քայլերը, որ կատարվում են ներկայումս եւ պետք է կատարվեն
եվրոպական ինտեգրման ուղղությամբ:
Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան
գրասենայկի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի խոսքերով` նոր հարեւանության
ծրագիրը յուրահատուկ է նրանով, որ հնարավորություն է տալիս ավելի սիստեմատիկ
ու լայնածավալ ռեýորմներ իրականացնել քաղաքական, կրթական, տնտեսական,
սոցիալական ոլորտներում եւ ունենալ բարեփոխումների ներդաշնակ մի փաթեթ, որը
կնդունվի բանակցությունների արդյունքում: Ծրագիրը կարեւոր է նրանով, որ շատ
ավելի բաց է եւ չկա վերջնաժամկետ եւ մասնակից պետություններն իրենք են
ձեւավորում իրեն գործողությունների ծրագիրը:
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական
կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի համար
եվրաինտեգրացումն առաջնահերթ խնդիր է, քանի որ այն ամրագրում է երկրի
արժեքային համակարգը: Ուստի այս առումով շատ կարեւոր է եվրոպական
հարեւանության քաքաղաքականությունը: Նա նաեւ նշեց, որ Թուրքիայի անդամակցումը
ԵՄ-ին բխում է Հայաստանի շահերից:
Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ալեքսիս
Լոբերի խոսքերով` եվրոպական հանձնաժողովն օգնում է Հայաստանին եվրաինտեգրման
ճանապարհին: Այն մշակում է իր ռազմավարությունը եւ դրա հիման վրա մշակում նաեւ
ծրագրեր: Օգնություն է ցույց տրվում տարբեր ոլորտներում, այդ թվում`
էներգետիկ, համայնքային զարգացման, սոցիալական ոլորտներում: Եվրոպական
հարեւանության քաղաքականության շրջանակներում` Հայաստանը պետք է օգտագործի
եվրոպական երկրների փորձը:
Ա. Լոբերը նշեց, որ եվրոպական հարեւանության քաղաքականության հիմքը
Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրն է: ԳՀՀ-ի դրույթները
մասնակից պետության կողմից կարող են կատարվել հոդված առ հոդված կամ մշակվի
իրականացման ռազմավարություն: Պետությունը պետք է սահմանի իր
գերակայություններն ու առաջնահերթությունները եւ մշակի գործողությունների
ազգային ծրագիր: Հայաստանի կառավարությունը պարտավորվել է մշակել եւ
իրականացնել ազգային ծրագիր: Վերջինիս մշակման համար օժանդակություն ցույց
կտրվի կառավարությանը` ԳՀՀ-ի սկզբունքների իրագործման համար: Ծրագրի մշակումը
Հայաստանի առաջընթացի համար մեծ քայլ կլինի: Գերակայությունների ճշտման եւ
հստակեցման դեպքում ավելի արդյունավետ կիրագործվեն ԳՀՀ-ի դրույթները:
Ըստ Ա. Լոբերի` ԳՀՀ-ն եւ ազգային ծրագրերը մի կուռ հիմք կկազմեն, որի
հիման վրա կգործի եվրոպական հարեւանության քաղաքականությունը: Այդ նոր
քաղաքականության շրջանակներում հարեւանության ծրագրի մեջ ներգրավված երկրների
հնարավորություններն ավելի կմեծանան քաղաքական եւ տնտեսական ինտեգրման
առումով: Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը
քաղաքական ծրագիր է, որը ներառում է մի շարք սկզբունքներ, ինչպես իրավունքի
գերիշխանություն, ժողովրդավարության ուժեղացում, մարդու իրավունքների
պաշտպանության ուժեղացում, պետական համակարգի արդիականացում, կոռուպցիայի դեմ
պայքարի հարցեր, օրենսդրության բարեփոխում, աղքատության կրճատում եւ այլն: Այն
նախատեսում է նաեւ տնտեսական գործողություններ:
Նրա փոխանցմամբ` եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի
անդամները կարող են դառնալ ԵՄ լիիրավ անդամ կան չդառնալ, չի բացառվում
անդամությունը, բայց նաեւ նման բան չի նախատեսվում:
Եվրոպական հանձնաժողովը կարեւորում է ՀԿ-ների եւ քաղաքացիական
հասարակության տարրերի ակտիվ ներգրավումը մասնակից երիների ինչպես նաեւ
Հայաստանի, քաղաքական ու կառավարական միջոցառումներին:
Նշենք, որ կոնýերանսը կազմակերպվել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային
համագործակցության վերլուծական կենտրոնի ու Բաց հասարակության ինստիտուտի
օժանդակությամբ: Կոնýերանսի աշխատանքներին մասնակցում էին քաղաքական
գործիչներ, փորձագետներ, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների
ներկայացուցիչներ եւ այլք:-0-/25/ 19.13